Սուրբ Սարգսի տոնի առթիվ հոգևորականներն այցելել են մարտական հենակետեր

21:22     10 փետրվարի, 2020

 Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, 5-րդ զորամիավորման և Երևանի կայազորի ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի ուղեկցությամբ, փետրվարի 8-ինայցելել է մարտական հենակետեր։

Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հոգևորականները գնահատանքի խոսքեր են փոխանցել դիրքապահներին հայ ժողովրդի խաղաղության պաշտպանության և զինվորական ծառայությունը բարեխղճորեն կատարելու համար, Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով խորհրդանշական նվերներ՝ աղոթագրքեր հանձնել զինծառայողներին:


© armedia.am