Ֆիլիպինները չեղարկում է ԱՄՆ հետ ռազմական պայմանագիրը

11:57     11 փետրվարի, 2020

Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Միացյալ Նահանգներին օտարերկրյա ռազմական ուժերի վերաբերյալ պայմանագիրը չեղարկելու մասին: Այս Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է երկրի փոխարտգործնախարարար Դոդո Դյուլայը:

Ինչպես նշում է Manila Bulletin թերթը, պայմանագրի գործողությունը կդադարի Վաշինգտոնի կողմից նամակը ստանալու պահից 180 օր հետո:

Օտարերկրյա ռազմական ուժերի կարգավիճակի մասին պայմանագիրը (Visiting Forces Agreement) ստորագրվել է 1998 թվականին և կարգավորում է Ֆիլիպիններում ամերիկյան զինվորականների տեղակայումը՝ հիմք հանդիսանալով նաև երկրի տարածքում համատեղ զորավարաժությունների իրականացման համար:


© armedia.am