ԵԺԿ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում դիմել Վենետիկի հանձնաժողովին

14:20     11 փետրվարի, 2020

Եվրոպական ժողովրդական կուսակցությունմ (ԵԺԿ) իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացի հետ կապված:

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով։ Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում որքան հնարավոր է շտապ դիմել ևհաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»,- նշվում է կուսակցության տարածած թվիթերյան հայտարարությունում: 

 

The EPP is concerned by the rushed procedure to initiate changes to the Armenian Constitution. We call on the authorities of #Armenia to request and consider the opinion of the Venice Commission as soon as possible.

— EPP (@EPP) February 11, 2020


© armedia.am