Թրամփը սպառնում է գաղտնիացնել օտարերկրյա առաջնորդների հետ իր զրույցները

13:02     14 փետրվարի, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի պատճառով իմպիչմենտի անհաջող փորձից հետո, սպառնացել է գաղտնիացնել այլ երկրների նախագահների հետ իր զրույցները, հայտնում է  Associated Press գործակալությունը:

«Զանգում ես օտարերկյա առաջնորդի, իսկ այդ պահին քեզ լսում է մինչև 25 մարդ: Ժամանակն է վերջ տալու այդ պրակտիկային», - ասել է Թրամփը:

ԱՄՆ-ում սկանդալ սկսվեց այն բանից հետո, երբ անանուն իրազեկիչը հայտարարեց, որ Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը ճնշում է գործադրել վերջինիս վրա, որպեսզի ուկրաինական իշխանությունները հետաքննություն սկսեն նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ:


© armedia.am