Նիդերլանդները հայտնել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելու մասին

14:07     14 փետրվարի, 2020

Նիդերլանդները հայտնել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտին հասցնելու մասին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: 

«2020թ. փետրվարի 12-ին Նիդերլանդները հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,- գրել է նա:

Նիդերլանդները 21-րդ ԵՄ անդամ երկիրն է, որ հայտնել է վավերացման գործընթացն ավարտելու մասին: Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին ԵՄ Գլխավոր քարտուղարությանը:


© armedia.am