«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10:04     17 փետրվարի, 2020

«Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնլեու է Աթենա Մանուկյանը։  Ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում հենց նա է հաղթել։ Նիդերլանդներում կայանալիք «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Աթենան կներկայացնի Հայաստանը «Chains On You» մրցութային երգով, հաղորդում է Panorama.am-ը։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը՝ հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, որոշում էր կայացրել անցկացնել «Եվրատեսիլ 2020» երգցության 53 վավեր հայտ: Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել էր 12 լավագույն մասնակիցներին, որոնք ելույթ էին ունեցել «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում՝ փետրվարի 15-ին։ 

«եվրատեսիլ-2020»-ը կայանալու է մայիսի 12-16-ը։ 


© armedia.am