Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին

19:18     17 փետրվարի, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին: Այդ մասին այսօր` փետրվարի 17-ին, նա ասել է լրագրողի հարցին ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից դուրս գալու ժամանակ:

Այլ հարցերի վարչապետը չի պատասխանել, հայտնում է News.am-н:

Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին:


© armedia.am