Աֆղանստանի նախագահի ընտրություններում հաղթող է հայտարարվել Աշրաֆ Ղանին

19:00     18 փետրվարի, 2020

Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին փետրվարի 18-ին պաշտոնապես հաղթող է հայտարարվել պետության ղեկավարի ընտրություններում: Այդ մասին հայտնում է երկրի Անկախ ընտրական հանձնաժողովի (ԱԸՀ) նախագահ Խավա Ալամ Նուրիստանին:

Ինչպես հայտարարել է պաշտոնյան՝ «երկրի նախագահի ընտրություններում, որոնք կայացել են 2019 թվականի սեպտեմբերին, ձայների հաշվման վերջնական արդյունքները վկայում են, որ դրանցում հաղթանակ է տարել Աշրաֆ Ղանին»:

Ամփոփիչ տվյալների համաձայն, Ղանին ստացել է ընտրողների ձայների 50,64 տոկոսը, նրա օգտին քվեարկել է երկրի ավելի քան 923 հազար քաղաքացի:

Երկրորդ տեղում հայտնվել է երկրի վարչապետ Աբդուլա Աբդուլան, որը հավաքել է ձայների 39,52 տոկոսը: 


© armedia.am