Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ երկու պաշտոնյաների ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին

14:55     19 փետրվարի, 2020

Հայաստանի նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ  Արթուր Բաղդասարյանին և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով ՀՀ նախագահի աշխատակազմին։

Նախագահն այն ստորագրելու համար ունի եռօրյա ժամկետ։


© armedia.am