Արթուր Բաղդասարյանն ազատվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից

15:39     19 փետրվարի, 2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից՝ հրամանագրում մասնավորապես նշված է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Արթուր Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից»։


© armedia.am