Հրաձգություն Գերմանայում. կան զոհեր և վիրավորներ

11:45     20 փետրվարի, 2020

Գերմանական հանաու քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 9 մարդ, հայտնում է: Ոստիկանությունը հրաձիգին գտել է մահացած, նրա կողքին եղել է ևս մեկ դիակ, հայտնում է BBC-ն:

Հաղորդվում է, որ ևս 5 մարդ ստացել են լուրջ վիրավորումներ:

Հանցագործը կրակ է բացել նարգիլեի երկու բարերում, ինչից հետո փախել է ավտոմեքենայով:  Հանցագործի դրդապատճառների մասին տվյալներ առայժմ չկան: 

Հաղորդվում է, որ նարգիլեի երկու բարերի հաճախորդների մեծ մասը քրդեր են եղել:

 


© armedia.am