Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

12:01     21 փետրվարի, 2020

Իրանում փետրվարի 21-ի առավոտյան ընտրական տեղամասերի բացումով սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին հայտնում է Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամայնեին արդեն քվեարկել է խորհրդարանական ընտրություններում, ինչպես նաև զուգահեռ ընթացող Փորձագետների խորհրդի միջանկյալ ընտրություններում՝ մարմին, որն իրավունք ունի ընտրելու Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին:

Իրանում ընտրություններն ընթանում են Իրանի համար  ԱՄՆ կողմից տնտեսական ճնշումների բարդ իրավիճակում,  և, փորձագետների կարծիքով, կորոշեն, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանը՝ ռեֆոմիստները, որոնք համարվում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցները և ներկայում մեծամասնություն են կազմում խորհրդարանում, թե՞ պահպանողականները և կառավարության քաղաքականության հակառակորդները: Նախապատվությունը տրվում է վերջիններին:


© armedia.am