Իրանի նախագահը քվեարկեց Իրանի խորհրդարանական ընտրություններում

15:22     21 փետրվարի, 2020

Իրանում փետրվարի 21-ի առավոտյան տեղական ժամանակով 08:00-ին ընտրական տեղամասերի բացումով սկսվել են խորհրդարանական ընտրությունները:  290 պատգամավորական տեղի համար պայքարում է ավելի քան 7 հազար մարդ: Ոստիկանությունը հայտնում է ընտրական տեղամասերից շատերում գոյացած հերթերի մասին:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝  Իրանի նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում:  Ավելի վաղ ընտրություններում քվեարկել է նաև Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին, նշելով, որ ցանկացած իրանցի, ում համար կարեւոր են երկրի ազգային շահերը, կմասնակցի ընտրական գործընթացին:


© armedia.am