Պուտինն ու Էրդողանն այսօր կքննարկեն իրավիճակն Իդլիբում

17:58     21 փետրվարի, 2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 21-ի երեկոյան հեռախոսազրույց կունենան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, հեռախոսային զրույցը հաստատում եմ: Այն նախատեսվում է այսօր երեկոյան»,- ասել է նա՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի հայտարարությունն ուրբաթ Մոսկվայի ժամանակով 18:00-ին Պուտինի հետ բանակցություններն վարելու մտադրության մասին:

Էրդողանը Պուտինի հետ նախատեսված զրույցի մասին հայտնել էր CNN Turk հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ նա մտադիր է Պուտինի հետ քննարկել իրավիճակը սիրիական Իդլիբում:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ: Նա հայտնել է, որ Մերկելն ու Մակրոնը առաջարկել են Պուտինին Սիրիայի հարցով գագաթաժողով անցկացնել Ստամբուլում մարտի 5-ին:

 

 

 


© armedia.am