Պուտինը մտահոգություն է հայտնել Էրդողանին Իդլիբում ծայրահեղականների ագրեսիվ գործողությունների կապակցությամբ

11:11     22 փետրվարի, 2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսացրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել սիրիական Իդլիբում ծայրահեղականների ագրեսիվ գործողությունների կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 «Ուշադրության կենտրոնում կրկին Իդլիբի ապաէսկալացիայի գոտում ձևավորված իրավիճակն էր: Վլադիմիր Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել ծայրահեղական խմբավորումների շարունակվող ագրեսիվ գործողությունների կապակցությամբ»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Շեշտադրվել է Սիրիական Արաբական Հանրապետության ինքնիշխանությունն և տարածքային ամբողջականությունն առանց նախապայմանների հարգելու անհրաժեշտությունը»:

Կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել միջգերատեսչական խորհրդակցությունները Իդլիբի հարցում, մասնավորապես, ռազմական կառույցների գծով:

Բացի այդ, Պուտինն ու Էրդողանն ընդգծել են Լիբիայի հարցով Բեռլինի միջազգային համաժողովի որոշումների հետևողական իրագործման կարևորությունը:


© armedia.am