Կոլումբիայի խորհրդարանը հետաքննություն է սկսել նախագահի դեմ

13:05     25 փետրվարի, 2020

Կոլումբիայի Ներկայացուցիչների պալատը հետաքննություն է սկսել նախագահ Իվան Դուկեի դեմ, ով կասկածվում է 2018-ի նախագահական ընտրություններում ընտրողներին կաշառք բաժանելու համար: Այս մասին հայտարարել է մեղադրանքնի մասով հանձնաժողովի ղեկավար Զոն Հայրո Կարդենասը:

«Մենք որոշել ենք պաշտոնապես հետաքննություն սկսել հանրապետության նախագահի դեմ», - պաշտոնյային մեջբերում է La FM ռադիոկայանը:

Քարդենասը նշել է, որ հանձնաժողովը նախագահի դեմ բողոք է ստացել պատգամավոր Դևիդ Ռասերոյի կողմից: 


© armedia.am