Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել Է կորոնավիրուսով

17:49     25 փետրվարի, 2020

Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք Է տվել: Համապատասխան հայտարարությամբ պաշտոնյան հանդես Է եկել փետրվարի 25-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ցանկանում եմ հայտնել, որ ինձ մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել: Երեկվանից ջերմություն ունեի, սկզբնական անալիզը դրական արդյունք Է ցույց տվել»,-նրա խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը:


© armedia.am