Նազարբաևը հայտարարել է Եվրամիության հետ ԵԱՏՄ ինտեգրացիայի անհրաժեշտության մասին

22:23     25 փետրվարի, 2020

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել Եվրամիության հետ Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիա անցկացնելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

«ԵԱՏՄ-ն այս տարիների ընթացքում հաջողությամբ զարգանում է: Նրա նկատմամբ ակտիվ հետաքրքրություն են դրսևորում մի շարք երկրներ: Մեկն ուզում է դիտորդ լինել, մյուսը միությանն անդամակցել: Մեծ աշխատանք է սպասվում, այդ թվում՝ Եվրամիության հետ ինտեգրացիայի զարգացման ուղղությամբ»,- հայտարարել է նա:

Հանդիպման ժամանակ կողմերը նաև քննարկել են ԵԱՏՄ շրջանակում պետությունների փոխհարաբերությունների հետագա զարգացումը:


© armedia.am