«Այո»-ի շտաբը ակտիվ քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ից

12:41     26 փետրվարի, 2020

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը «Այո»-ի շտաբը ակտիվ քարոզչությունը  մեկնարկելու է մարտի 2-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է «Այո»-ի շտաբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքերով, գործադիրի և օրենսդիրի որոշ անդամները կմեկնեն արձակուրդ ու կմասնակցեն քարոզչությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես պատրաստվում է մասնակցել  քարոզարևշավին և անհրաժեշտ օրերին նա նույնպես կլինի արձակուրդում:

 Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:


© armedia.am