Իդլիբում 33 թուրք զինվոր է զոհվել

12:57     28 փետրվարի, 2020

Թուրքական զորքերն Իդլիբում այս գիշեր կրակի տակ են հայտնվել, զոհերի թիվը հասել է 33-ի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ի պատասխան, Անկարան որոշել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը «թշնամական թիրախ» համարել։

Իդլիբում ստեղծված իրավիճակի սրացման առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել։

Թուրքիան նաև խնդրել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին արտահերթ խորհրդակցություններ անցկացնել Իդլիբում ստեղծված իրավիճակի հարցով:


© armedia.am