Կանադացի պատգամավորները հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

14:32     28 փետրվարի, 2020

Կանադացի պատգամավորները հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը` հայտարարությամբ հանդես գալով Համայնքների պալատում, իր ֆեյսբուքյան էջին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը:

Պատգամավոր Ֆեյսալ Էլ-Խուրին նշել է Ադրբեջանի ոճրագործություններն անմեղ հայերի դեմ: Նա շեշտել է աշխարհում անարդարության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Պատգամավոր Բոբ Սարոյան նույնպես հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն ու ատելության հիմքով հանցագործությունները, որոնք խոչընդոտում են Արցախյան խաղաղ գործընթացին:

 


© armedia.am