Եթե ՀՀ-ն դիմի ՀԱՊԿ-ին, այն կտրամադրի անհրաժեշտ օգնությունը. գլխավոր քարտուղար

16:49     28 փետրվարի, 2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտապես գտնվում է ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է News.am-ը: 

Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին հարցին` գլխավոր քարտուղարը շեշտել է, որ եթե Հայաստանը օգնության դիմի ՀԱՊԿ երկրներին` կազմակերպությանը, ընդհանուր առմամբ, այն կարտահայտի իր դիրքորոշումը և կտրամադրի անհրաժեշտ օգնությունը: «Բայց այժմ Հայաստանի կառավարությունն ինքնուրույն է զբաղվում սահմանային այս միջադեպերով: Հուսով ենք, որ իրավիճակը կկայունանա և բախումներից հնարավոր կլինի խուսափել»,- հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:


© armedia.am