Հանրային առողջապահական վտանգ Հայաստանում չկա

13:07     1 մարտի, 2020

Այն, ինչ տեղի է ունեցել, տեղավորվում է հիվանդությունների սահմաններ չունենալու սկզբունքների շրջանակներում, և որևէ երկիր ապահովագրված չէ կորոնավիրուսի տարածման հանգամանքից, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ունենք ընդամենը մեկ բերովի դեպք, որը մեզ նոր քայլեր անելու է դրդում։ Սակայն նաև կարող եմ փաստել, որ որևէ հանրային առողջապահական վտանգ չի ներկայացնում՝ նույնիսկ ինքն իր համար։ Վարակված անձի նկատմամբ բուժական միջամտություն չի իրականացվում, նա պարզապես մեկուսացված է», - ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Իրանից Հայաստան երկու չվերթերից առաջին ինքնաթիռում եղել է 52, երկրորդում՝ 82 ուղևոր։

Ինչ վերաբերում է Իրանից բեռնափոխադրումներին, նախարարը հավաստիացրեց, որ գործընթացն իրականացվում է պատշաճ հսկողությամբ։


© armedia.am