Իրանում կորոնավիրուսից մահացել է Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն առաջնորդին կից մարմին) անդամ Սեյեդ Մոհամադ Միրմիհամադին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Միրմիհամադին մահացել է մարտի 2-ի առավոտյան Թեհրանի «Մասիհե Դենեշվարի» հիվանդանոցում, որտեղ ներկայումս գտնվում է COVID-19-ով վարակված իրանցիների մեծ մասը:
Այս պահին Իրանը COVID-19-ով վարակվածների թվով երրորդ երկրներն է աշխարհում, ընդհանուր առմամբ, երկրում վարակվել է 593 մարդ, մահացել է 43-ը: Ավելի վաղ երկրի խորհրդարանը դադարեցրել էր աշխատանքը` կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: