Ryanair-ը ժամանակավորապես կրճատում է թռիչքները

10:00     3 մարտի, 2020

Ryanair ավիաընկերությունն ուղևորներին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով պայմանավորված կրճատում է թռիչքները: 

«Ryanair ավիաընկերությունը պլանավորում է կրճատել 25% իտալական կարճ հեռավորությամբ չվերթները Մարտի 17-ից - Ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում: Բոլոր այն ուղևորները, որոնց թռիչքները կչեղարկվեն, արդեն տեղեկացված են EMailով:

Երևանից դեպի Հռոմ և Միլան թռիչքները կշարունակվեն պլանավորված ռեժիմով»,- ասված է ավիաընկերության հայաստանյան էջում:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ավիաընկերությունը վերջին շաբաթվա ընթացքում նկատում է մարտի վերջի և ապրիլի սկզբի համար տոմսերի ամրագրման կրճատում: Նաև մեծ է եղել ուղևորների՝ թռիչքի չներկայանալու թիվը, հատկապես Իտալիայից և երկրի ներսում:


© armedia.am