ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Թուրքիայի ԱԳ նախարար՝ ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարությանը

16:02     3 մարտի, 2020

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը: Ներկայացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպման վերաբերյալ հարցն ու ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը.

Հարց. Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում։ 

Պատասխան. Արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Հավելենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ։

 


© armedia.am