ՈՒԵՖԱ Ազգերի լիգա․ Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները

09:11     4 մարտի, 2020

Մարտի 3-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի 2–րդ խմբում, որտեղ մրցելու է Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և  Վրաստանի հավաքականների հետ, հաղորդում է ՀՖՖ-ն:

Ազգերի Լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու են 2020 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին: Խաղացանկը հայտնի է դառնալու մի փոքր ուշ:


© armedia.am