Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլար է հատկացրել զարգացող երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար

17:43     4 մարտի, 2020

Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլարի օգնություն է հատկացրել զարգացող երկրներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի տարածման դեմ, հայտնում է RT-ը: 

ՀԲ արտակարգ օգնության փաթեթը ներառում է ցածր տոկոսով փոխառություններ, դրամաշնորհներ և տեխնիկական օգնություն:

ՀԲ ֆինանսական օգնության նպատակն է այս երկրներին օգնել ճգնաժամից հանրային առողջության պաշտպանության գործում, ինչպես նաև աշխատել մասնավոր հատվածի հետ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների կրճատման ուղղությամբ:

Կազմակերպությունից հայտնել են, որ առաջնահերթ կլինեն ամենաաղքատ երկրները, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման առավել մեծ ռիսկի ենթակա պետությունները:


© armedia.am