Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը սիրիական Իդլիբում

18:33     4 մարտի, 2020

Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը սիրիական Իդլիբում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն:

Ըստ հաղորդագրության, նրանք քննարկել են նաև կորոնավիրուսին և երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Մոսկվայում սպասվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումն Իդլիբի հարցով:


© armedia.am