Արցախի Նախագահը պետական պարգևներ և պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել մի խումբ անձանց

18:45     5 մարտի, 2020

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին պետական պարգևներ և պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում հաջողություններ արձանագրած մի խումբ անձանց:
Շնորհավորելով ներկաներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ նրանք տարբեր ոլորտներ են ներկայացնում և իրենց երկարամյա բեղմնավոր աշխատանքով մեծապես նպաստում են մեր պետության զարգացմանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն արժևորում և գնահատում է նրանց հայրենանվեր գործունեությունը՝ վստահություն հայտնելով, որ այսուհետ ևս նրանք կշարունակեն աշխատել նույն եռանդով և արդյունավետությամբ:


© armedia.am