Ֆրանսիան հայտնել է, որ ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

10:10     6 մարտի, 2020

Ֆրանսիան հայտնել է, որ ավարտին է հասցրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«2020թ. մարտի 5-ին Ֆրանսիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,- գրել է նա:

Ֆրանսիան 22-րդ ԵՄ անդամ երկիրն է, որ հայտնել է վավերացման գործընթացն ավարտելու մասին:


© armedia.am