Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆտալի Բենեթն արգելել Է Բեթղեհեմ ելքն ու մուտքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Պաշտպանության նախարար Նաֆտալի Բենեթը հինգշաբթի երեկոյան բանակային հրամանատարության և և պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգողի հետ համաձայնեցմամբ փակում Է Բեթղեհեմի սահմանները: Իսրայելացիների և պաղեստիցիների ուղևորությունները քաղաք և քաղաքից արգելված են»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Որոշումն ընդունվել Է պաշտպանության նախարարությունում կայացած արտահերթ խորհրդակցության ընթացքում:
Իսրայելում կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը մարտի 5-ի երեկոյան հասել Է 17-ի: Նաև Իսրայելի իշխանություններն ընդլայնել են այն տարածաշրջանների ցուցակը, որտեղից վերադառնալիս իսրայելացիները պարտավոր են երկշաբաթյա կարանտին անցնել, իսկ օտարերկրացիներին թույլ չի տրվում մտնել Իսրայելի տարածք: Այդ ցուցակում Իտալիային, Իսպանիային, Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային, Գերմանիային, Ճապոնիային և Հարավային Կորեային, Թաիլանդին, Սինգապուրին, Չինաստանին և չինական Հոնկոնգին ու Մակաոյին, ավելացել են Անդորան և Սան Մարինոն:
Մարտի 5-ի երեկոյան Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը կորոնավիրուսի սպառնալիքի կապակցությամբ մեկ ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել պաղեստինյան բոլոր տարածքներում:
Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտեյան նաև հայտարարել Է, որ արտակարգ դրության 30-օրյա շրջանում պաղեսիտինյան բոլոր տարածքներում փակվում են ուսումնական բոլոր հաստատությունները: Հինգշաբթի ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել Էր Բեթղեհեմի հյուրանոցներից մեկում կորոնավիրուսով վարակման յոթ ենթադրյալ դեպքի մասին: