Հրեա երիտասարդը կտուգանվի հայ հոգևորականին վիրավորելու համար

19:14     6 մարտի, 2020

«Ուրախությամբ տեղեկացնում են, որ առաջին անգամ՝ 1967 թվականից ի վեր, հայ հոգևորականի վրա թքելու համար Իսրայելի ոստիկանությունը որոշել է տուգանել օրինախախտ քաղաքացուն»,-տեղեկացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։

Նա մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ։  Երուսաղեմի Հին քաղաքի Հայական թաղամասում հրեա երիտասարդը, տեսնելով հայ հոգևորականների եկեղեցական թափորը , մի քանի անգամ թքել էր հոգևորականներից մեկի վրա:

«Երիտասարդը անմիջապես հանձնվել էր թափորը ուղեկցող ոստիկաններին և ապա տուժող հոգևորականը բողոք էր ներկայացրել ոստիկանություն:

Հարցաքննությունից և ականատեսներից վկայութուն  վերցնելուց հետո, ոստիկանությունը մարտի 5-ին պաշտոնական նամակով ծանուցել է տուժած հոգևորականին, որ ոստիկանությունը որոշել է օրինախախտ երիտասարդին տուգանել 1500 շեքելով»,-գրել է Բաղդասարյանը։


© armedia.am