Խալիֆա Հաֆթարը ժամանել է Գերմանիա

16:34     10 մարտի, 2020

Լիբիայի ազգային բանակի ղեկավար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով ժամանել է Բեռլին: Այս մասին հայտնում է  Ռիա Նովոստի գործակալությունը՝ հղում կատարելով լիբիական ռազմական աղբյուրին:

«Հաֆթարը Բեռլին է ժամանել Մերկելի պաշտոնական հրավերով»,-տեղեկացրել է աղբյուրը:

Ավելի վաղ լիբիական ռազմական աղբյուրը տեղեկացրել էր, որ մարտի 9-ին Հաֆթարը պաշտոնական այցով եղել է Փարիզում:

Խալիֆա Հաֆթարի վերահսկողության տակ է գնտվում Լիբիայի Արևելյան հատվածը: Ըստ ԶԼՄ-երի, Մակրոնի հետ հանդիպմանը նա համաձայնություն է հայտնել ստորագրել հաշտության համաձայնագիրն Ազգային միասնության կառավարության հետ, որը վերահսկում է երկրի մնացած մասը, այդ թվում՝ Տրիպոլին:


© armedia.am