Կարսում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

14:35     11 մարտի, 2020

Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Սարիղամիշ շրջանում մարտի 11-ին տեղի ժամանակով 02:47-ին (Երևանի ժամանակով 03:47-ին) Ռիխտերի սանդղակով 4  մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին փոխանցում է Tert.am-ը՝ հղվելով թուրքական ԶԼՄ-ներին:

Երկրաշարժի հետևանքով մարդկային  ու նյութական կորուստների մասին տեղեկություն չկա:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա:


© armedia.am