Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ավելի ուժեղ հարվածներ կհասցնի, եթե Դամասկոսը չդադարեցնի հրադադարի խատումներն Իդլիբում: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
«Մենք ուշադիր հետևում ենք ռեժիմին և այն ամենին, ինչ հրադադարի սահմանին անում են ռեժիմին աջակցող աշխարհազորայինները: Եթե նրանք իրենց խոսքի տերը չլինեն, մենք նախորդից ավելի ուժեղ հարված կհասցնենք»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Թուրք ղեկավարի խոսքով՝ Անկարան Մոսկվային արդեն տեղյակ է պահել հրադադարի ռեժիմի մի քանի խախտումների մասին և կոչ է արել քայլեր ձեռնարկել դրանք կանխելու համար: