Գերմանիայի բնակչության կեսից ավելին կարող է վարակվել կորոնավիրուսով

18:39     11 մարտի, 2020

Գերմանիայի բնակչության 60-70 տոկոսը ինչ-որ պահի կարող է վարակվել կորոնավիրուսով: Նման կանխատեսումով խորհրդարանում հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է News.ru-ը:

Հաղորդվում է, որ երբ Մերկելը ներկայացրել է տխուր վիճակագրությունը, խորհրդարանում լռություն է տիրել: Գերմանիայում արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 1400 դեպք, և երկու մահվան դեպք:

Մերկելը նաև տեղեկացրել է օրենսդիրներին, որ, վիրուսի բռնկման ծանրությունից կախված, կարող են չեղարկվել նոր միջոցառումները և խոշոր հավաքները: Նա նաև չի բացառել, որ կարող են չեղարկվել խորհրդարանական նիստերը:


© armedia.am