Դադարեցվել է Օլիմպիական կրակի փոխանցումավազքը

18:23     13 մարտի, 2020

Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական  ջահի փոխանցումավազքը: Դա պայմանավորված է  մեծ տարածում ստացած կորոնավիրուսի  հետ, փոխանցում է armsport.am-ը :

Այս որոշումը համատեղ կայացրել են միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը: Պատճառն այն է, որ բազմաթիվ զգուշացումներին հակառակ, մեծաթիվ մարդիկ են եղել Սպարտայում տեղի ունեցած օլիմպիական կրակի վառման արարողությանը: Ուստի բնակավայրերով  կրակի անցնելը ,այն էլ հոծ բազմության պայմաններում,  հնարավոր է վարակի  տարածման նոր խթան հանդիսանա:

Կողմերը համաձայնել են, որ արդեն վառվող ջահը «Տոկիո-2020»-ի  կազմկոմիտեին փոխանցվի մարտի 19-ին «Պանատինաիկոս» մարզադաշտում`   առանց հանրության ներկայության: 


© armedia.am