ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 20-ի

22:04     14 մարտի, 2020

Հայաստանում կորոնավիրուսի ևս 2 դեպք է հաստատվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

«Եվս 14 թեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը՝ դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ:

Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ», - գրել է Թորոսյանը: 


© armedia.am