Առաջին ռուս -թուրքական համատեղ պարեկային ջոկատների երթուղին կրճատվել է հանցավոր խմբավորումների սադրանքների պատճառով: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
«Սադրանքներ իրագործելու համար ահաբեկիչները փորձել էին որպես «կենդանի վահան» օգտագործել տեղի բնակիչներին, այդ թվում` կանանց և երեխաներին: Խուսափելու համար դեպքերից, որոնց պատճառով կարող էին տուժել խաղաղ բնակիչներ, համատեղ ռուս-թուրքական պարեկային հերթապահության համակարգող կենտրոնի կողմից որոշում է ընդունվել կրճատել առաջին պարեկային հերթապահության երթուղին»,- նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: