Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

21:09     16 մարտի, 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 16-ին տեսակապի միջոցով  մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են, որ նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` վեց ամիս ժամկետով: 

Նիստի արդյունքներով նաև որոշվել է մինչև 2021 թվականի վերջը վերացնել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների մաքսատուրքը:


© armedia.am