Թուրքիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության առաջնորդները՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Անգելա Մերկելը, Էմանուել Մակրոնը և Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի պատճառով բանակցություններ են վարել տեսակապի ձևաչափով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Քառակողմ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համատեղ ջանքերը, Իդլիբին տրվելիք մարդասիրական օգնությունը, փախստականների ճգնաժամը, Լիբիայի դեպքերը և ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է անձամբ Ստամբուլում հանդիպել Մերկելի և Մակրոնի հետ, բայց կորոնավիրուսային համաճարակի պատճառով հանդիպումը որոշվել է անցկացնել տեսակապի ձևաչափով: