Մի քանի անգամ խստացվել են առևտրի վարման պայմաններն ու հիգիենայի կանոնները․ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն (Տեսանյութ)

13:35     18 մարտի, 2020

Եթե որոշ խանութներում, հնարավոր է, ալկոգելի կամ զուգարանի թղթի կամ այլ ապրանքների սակավություն նկատվի, մսամթերքի շուկայում ամեն բան սովորականի նման է: Այս մասին ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն և տեսանյութ է տարածել Էկոնոմիկայի նախարարությունը:

Միաժամանակ ընդգծվում է, որ եթե նույնիսկ սպառողի կողմից պահանջարկի ավելացման հայտ ներկայացվի, շուկան ի վիճակի է համապատասխան առաջարկ ներկայացնել: Կարևոր է նաև այն, որ մի քանի անգամ խստացվել են առևտրի վարման պայմաններն ու հիգիենայի կանոնները:

Լուրերը՝ սննդամթերքի հայկական արտադրամասերից մեկում»։

 


© armedia.am