Լոնդոնում կփակվեն տասնյակ մետրոյի կայարաններ

19:33     19 մարտի, 2020

Լոնդոնում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կփակվեն տասնյակ մետրոյի կայարաններ, իսկ ավտոբուսային երթուղիները կկրճատվեն: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Transport for London (TfL) լոնդոնյան տրանսպորի օպերատորը:

Որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև ուղևորահոսքերի անկման պատճառով:

Հինգշաբթի կկրճատվեն քաղաքային ավտոբուսների երթուղիները, ինչպես նաև կփակվի մոտ 40 մետրոյի կայարան: Ուրբաթ օրը նախատեսվում է փակել Waterloo & City line մետրոյի ճյուղը, որը Վաթերլու երկաթուղային կայարանը կապում է բիզնես կենտրոնի` լոնդոնյան Սիթիի հետ: 

Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին խորհուրդ էր տվել անցնել աշխատանքի տնային ռեժիմի, դադարեցնել բոլոր շփումները և ուղևորությունները, հրաժարվել այցելություններից հանրային միջոցառումների, պանդոկներ, ակումբներ և թատրոններ: Հաջորդ շաբաթվանից երկրի բոլոր դպրոցները կփակվեն:


© armedia.am