Ռուսաստանից թռիչքները Երևանի կիրականացվեն բացառապես Մոսկվայից: Համապատասխան որոշում է կայացրել Ռոսավիացիան, տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:
«Ռուսաստանը, նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված, մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ:
Բացառություն են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ:
Ռոսավիացիայի կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում Երևան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: