Կանադան և Ավստրալիան հրաժարվել են Տոկիոյույմ Օլիմպիական խաղերին մասնակցելուց

15:24     23 մարտի, 2020

Կանադայի օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Կանադայի հավաքականը չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիադային, եթե դրանք չհետաձգվեն:

«Կանադայի օլիմպիական և պարօլիմպիական կոմիտեները կոչ են անում հետաձգել Խաղերի անցկացումը մեկ տարով: Մենք ամբողջական աջակցություն  և օգնություն կտրամադրենք հետաձգման պատճառով առաջացած դժվարությունները հաղթահարելու համար: Մեր մարզիկների և միջազգային հանրության առողջությունից և անվտանգությունից ավելի կարևոր ոչինչ չկա», - ասվում է հայտարարությունում:

Համանման որոշում է կայացրել նաև Ավստրալիայի օլիմպիական կոմիտեն:

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել էր, որ Տոկիոյում Խաղերի անցկացման կամ հետաձգման մասին որոշում կկայացնեն 4 շաբաթվա ընթացքում:

 


© armedia.am