Աբխազիայում նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն

14:15     23 մարտի, 2020

Ընդդիմության թեկնածու Ասլան Բժանյան մարտի 22-ին Աբխազիայում կայացած ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 56,5%-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Թամազ Գոգիան:

«Աբխազիայի Հանրապետության ընտրված նախագահ համարել Ասլան Բժանիային, որը հավաքել է ընտրողների 53 հազար 741 ձայն, ինչը կազմում է ընտրողների ձայների 56.5 տոկոսը», - հայտնել է նա:

Նշվում է, որ Աբխազիայում մարտի 22-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 24-ին:

 


© armedia.am