Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալի պաշտոնում

16:47     23 մարտի, 2020

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ է նշանակվել Տիգրան Սարգսյանը։  Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են բանկի լրատվական ծառայությունից։

Տիգրան Սարգսյանը 2016-2020 թթ․ եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, 2008-2014 թթ․՝  ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թթ․՝ ՀՀ ԿԲ նախագահ։


© armedia.am