Մինսկն ուղղաթիռից սուրբ ջրով են ցողել

01:39     24 մարտի, 2020

Բելառուսական ուղղափառ եկեղեցու ղեկավար Մինսկի և Զասլավսկու միտրոպոլիտ Պավելը կորոնավիրուսի հետ կապված ուղղաթիռով օդային խաչերթ է կատարել և Մինսկը սուրբ ջրով ցողել: Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքէջից: 

Նշվում է, որ միտրոպոլիտ Պավելը ղեկավարել է պատարագի երգեցողությունը և Մինսկի Ամենայն Սրբոց տաճարում կատարել է ջրի օրհնություն:

«Պատարագի ավարտին Էկզարխ տիրակալը և վանահայրը ուղղաթիռով թռիչք են իրականացրել Մինսկի վրայով՝ իրականացնելով օդային խաչերթ: Թռիչքի բարձրությունից նրանք Բելառուսի բնակիչների համար Աստծո օրհնության կոչ են արել, քաղաքը խաչակնքել սուրբ խաչով և Ամենազոր Աստվածամոր սրբապատկերով, մայրաքաղաքը ցողել են սուրբ ջրով, որ Բարձրյալը մեր հողը և Բելառուսի բարեպաշտ ժողովրդին պատնեշի կործանարար համաճարակից»,- նշված է Բելառուսի ուղղափառ եկեղեցու հաղորդագրության մեջ:


© armedia.am