ԱՄՆ օլիմպիական կոմիտեն կոչ է արել հետաձգել Օլիմպիական խաղերը

12:18     24 մարտի, 2020

ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեն միացել է Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու կոչին:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ խաղերի հետաձգումը կլինի առավել ճիշտ որոշումը, քանի որ այդ ժամանակ խաղերը կանցկացվեն բոլոր մարզիկների համար հավասար նախապատրաստական փուլից հետո:

Ավելի վաղ Կանադան և Ավստրալիան հայտարարել էին, որ չեն ուղարկի իրենց մարզիկներին Տոկիո` Օլիմպիական խաղերին:


© armedia.am